Բաժիններ՝

Հայերը խնայողությունները փոխարկում են արտարժույթի

 Արտարժութային ավանդների տեսակարար կշիռն աճել է

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2014 թվականի չորրորդ եռամսյակում ավելացել են 18.7%-ով (12-ամսյա աճը` 18.3%) և կազմել 2 տրլն 941.8 մլրդ դրամ: Ընդ որում՝ պարտավորությունների աճ արձանագրվել է 20, իսկ նվազում՝ 2 բանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2014թ. չորրորդ եռամսյակի բանբերը։

Ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի նկատմամբ (ներառյալ՝ ԿԲ) պարտավորությունների (ներառյալ ` թղթակցային հաշիվների) և այլ ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունների, համապատասխանաբար 50.8% և  41.9% աճով:

31.12.2014 թ. դրությամ՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդները կազմել են 1 տրլն 604 մլրդ դրամ: Ըստ ժամկետային կառուցվածքի` ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 29.5% և 70.5% (30.09.2014 թ. դրությամբ՝ համապատասխանաբար 32.4% և 67.6%):

Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են 5.0%-ով և կազմել 560.5 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները ավելացել են 6.1%-ով և կազմել 1 տրլն 43.7 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի՝ դրամային ավանդները նվազել են 7.5%-ով, իսկ արտարժութային ավանդներն ավելացել են 11.7%-ով: Արդյունքում՝ արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 3.9 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 72.6%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս