Երիտասարդացնող էլիքսիր կանանց համար

Երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալու համար կարիք չկա շատ թանկարժեք քսուքսներ գնել, քանի որ գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք միևնույն ազդեցությունն են թողնում: Երիտասարդ տեսք ունենալու գաղտնիքը  բնական միջոցների համադրությունն է: Պետք է առողջարար սնունդ օգտագործեք, ֆիզիկական ակտիվություն ունենաք և խնամքի բնական միջոցներից օգտվեք:

Կան  կանայք, ովքեր իրական տարիքից 10-15 տարով երիտասարդ են երևում, սակայն նրանք վիրահատական ոչ մի միջամտություն չեն ունեցել: Այդպիսի կանանցից մեկը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը: Նա պնդում է, որ այս էլիքսիրը  խմելուց հետո լավացել է տեսողությունը, մաշկը ձգվել և հարթվել է, իսկ մազարմատներն ամրացել են: Ամենահետաքրքիրն այն էր, որ դադարել են սպիտակ մազեր աճել: Ստորև ձեզ ենք ներկայացնում երիտասարդացնող էլիքսիրը:

Բաղադրությունը.

  • 2 կիտրոն
  • 1 պճեղ սխտոր
  • 100 մլ կտավատի յուղ
  • 500գ մեղր

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Կեղևազատեք մեկ կիտրոնը և մաքրեք սխտորը: Երկու կիտրոնները (մեկը՝ կեղևազատած, մյուսը՝ ոչ) և սխտորը լցրեք բլենդերի մեջ և հարեք, ավելացրեք մեղրն ու կտավատի յուղը և կրկին հարեք: Ստացված զանգվածը լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը:

Օրվա ընթացքում՝  ուտելուց 1 ժամ առաջ, 1թ/գ-ի չափով օգտագործեք այս էլիքսիրը:

Կտավատի յուղը հարուստ է օմեգա-6 և օմեգա-3 ճարպաթթուներով, այն նաև հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կիտրոնի հետ համադրված՝ մաքրում են լյարդը: Կիտրոնի վիտամին C-ն հրաշալի հակաօքսիդանտ է: Այն ամրացնում է իմունային համակարգը և մաքրում արյունատար անոթները: Իսկ մեղրը երիտասարդացնում և թարմացնում է օրգանիզմը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս