Բաժիններ՝

Պուտինի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ Ուկրաինան օրինակելի երկիր դառնա ՌԴ-ի համար. Կուչմա

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար գլխավոր խնդիրն այն է, որ Ուկրաինան Ռուսաստանի համար չհանդիսանա քաղաքական ու տնտեսական զարգացման օրինակ.

«Ռուսաստանի համար գլխավորը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը կանխելն է, հնարավորություն չտալը, որ նա կառուցի իսկապես ուժեղ, բարգավաճող տնտեսություն, հնարավորություն չտալը, որ Ուկրաինան այդ պլանում օրինակ ծառայի նաև Ռուսաստանի համար»:

Անդրադառնալով Դոնբասի դեպքերին՝ Կուչման հայտարարել է, որ եթե դա լիներ մաքուր ներուկրաինական, քաղաքացիական հակամարտություն, ապա այն ավարտված կլիներ վաղուց՝ դեռևս նախորդ տարվա օգոստոսին, ինչպես հիշում ենք.

«Նախորդ տարվա օգոստոսին Ռուսաստանը համայն աշխարհին ցույց տվեց, որ անմիջականորեն մասնակցում է այդ հակամարտությանը, և ինչպես հիշում ենք, թե ինչպես ավարտվեց այն, դժբախտաբար դա ավարտվեց «Իլովայսկի կաթսայով», ուր զոհվեցին թե՛ մեծ թվով ուկրաինացի զինվորականներ, թե՛ քաղաքացիական անձինք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս