Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը լքեցին ԲՀԿ-ն

Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթևոսյանը (Նոր Հաճնի քաղաքապետ) և Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները»:

Տեսանյութեր

Լրահոս