Բաժիններ՝

Զվարթնոց օդանավակայանի մոտ բախվել են երեք մեքենաներ

Մարտի 5-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34SA043 պետհամարանիշի (վարորդ` Գ. Բ.), «ՎԱԶ-21010» մակնիշի 08LS966 պետհամարանիշի (վարորդ` Բ. Ս.) և «Միցուբիշի» մակնիշի 266UO12 պետհամարանիշի (վարորդ` Դ. Ա.) ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր` Տ. Հ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                                 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս