Բաժիններ՝

Ռուսաստանի հարավում մեկնարկել են ՀՕՊ-ի զորքերի մասշտաբային զորավարժությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հարավում անցկացվում են ՀՕՊ-ի զորքերի զորավարժություններ, որոնց մասնակցում է ավելի քան 2000 զինծառայող: Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ մասշտաբային զորավարժություններում ներգրավված է մոտ 500 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա: Զորավարժություններն անցկացվում են 12 զորավարժարանում, որոնք գտնվում են Հարավային, Հյուսիս-կովկասյան ու Ղրիմյան դաշնային օկրուգներում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմակայաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս