Բաժիններ՝

Քաղցկեղի մասին դուք դեռ այսքան մանրամասն չգիտեիք

ՄԱՐՄԻՆԸ, ՕՐԳԱՆՆԵՐԸ ԵՎ ԲՋԻՋՆԵՐԸ

Մարդկային մարմինը դա բարդ և զարմանալի կենդանի մեխանիզմ է: Ինչպես և ցանկացած մեխանիզմ, մեր մարմինը բաղկացած է ավելի մանր մասերից, որոնք աշխատում են միասին: Տարբեր խնդիրներ, որոնք իրականացվում են ամեն օր, այնպիսին, ինչպիսին շնչելը, սնունդ ընդունելն ու մարսելը և մարմնով արյան շրջանառությունը կատարում են տարբեր օրգաններ:

qaxckex1

Օրգանների օրինակ են հանդիսանում թոքերը, ստամոքսը, սիրտը և ուղեղը: Բոլոր օրգանները, այդ թվում նաև մաշկը և մկանները, բաղկացած են ավելի մանր դետալներից՝ բջիջներից:

Կարդացեք նաև

Մեր թոքերը լավ օրինակ են այն բանի, որ բազմաթիվ մարմնի մասեր համախմբված աշխատում են, որպեսզի միասին կատարեն որոշակի գործառույթ: Մեր թոքերի բջիջները աշխատում են միասին՝ թույլ տալով օդից սպառել թթվածին և ազատվել թափոններից, օրինակ ածխածնի երկօքսիդից:

Թոքերը բաղկացած են միլիոնավոր բջիջներից, որոնք աշխատում են միասին, որպեսզի միասին հաղթահարեն այդ խնդիրը:

Քաղցկեղը երկարատև գործընթացի արդյունք է, որը սկսվում է, երբ օրգանի բջիջներից մեկը կամ հյուսվածքները վնասվում կամ փոխվում են, որի պատճառով դառնում է գործընթացի կողմից անվերահսկելի և թույլ չէ տալիս բջիջներին ներդաշնակ աշխատել միասին: Չլսող/անկանոն բջիջների խումբը կարող է խնդիրներ առաջացնել, որոնք կարող են առաջացնել թերի մաս ցանկացած մեխանիզմում:

qaxckex5
ԲՋՋԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՄ

Նորմալ բջիջը սկսում է բաժանվել միայն այն ժամանակ, երբ ստանում է քիմիական ազդանշան. այդ ազդանշանները կոդավորված են կորիզում, իսկ բջիջները վերարտադրում են իրենց գենետիկ ինֆորմացիան և գործընթացի ժամանակ բաժանվում են երկու իդենտիկ դուստր բջիջների նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկալի ազդանշան չեն ստացել:

qaxckjex6

ՆՈՐՄԱԼ և ՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ԲՋՋԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Բացի բաժանման ազդանշանից, որոնք ստանում են նորմալ բջիջները, նրանք ստանում են նաև բաժանումը դադարեցնելու ազդանշան, ինչը կանխում է բջիջների չափից դուրս արտադրությունը:
Փաստացի, բջիջների բաժանման գործընթացը հանդիսանում է բարձր/լավ կազմակերպված գործընթաց: Սա քաղցկեղի դեպքում կարևոր գործընթաց է, որովհետև քաղցկեղային բջիջները չեն ենթարկվում բաժանման հետ կապված նորմալ ազդանշաններին: Դա կարող է հանգեցնել բջիջների խմբի ձևավորման, որը աճում և վերածվում է ուռուցքի:

Նորմալ բջիջներից քաղցկեղային բջիջները տարբերվում են անսահմանափակ ժամանակահատվածում բաժանվելու ունակությամբ:

qaxckex4

ԲՋՋԱՅԻՆ ՕՐԳԱՆԵԼԼՆԵՐ. ԿՈՐԻԶ

Կարևոր է հասկանալ նաև այն, որ անկախ նրանից՝ ի՞նչ գործառույթ են իրականացնում բջիջները մեր օրգանիզմում, նրանք ունեն նույն ընդհանրացված կառուցվածքը:
Բջիջները, որոնցից բաղկացած են մեր թոքերը, սիրտը և ուղեղը, ընդհանուր առմամբ, ունեն նույն կառուցվածքը: Նույնիսկ, չնայած այն բանի, որ նրանք իրականացնոմ են բացարձակ տարբեր գործառույթներ, հենց իրենք՝ բջիջները, կազմված են փոքրիկ մասերից, որոնք օգնում են նրանց իրականացնել իրենց գործառույթը: Վերջիններս կոչվում են օրգանելլներ:
Քաղցկեղի զարգացման մեջ կարևոր դեր է խաղում այնպիսի օրգանելլ, ինչպիսին կորզն է: Կորիզը կարելի է կոչել ուղեղ. այն պարունակում է տեղեկատվություն, որն ապահովում է մուտք դեպի այդ նախագիծ: Ավելի ճիշտ, այդ տեղեկատվությունը պարունակում են քրոմոսոմները, որոնք գտնվում են կորիզում:

qaxckex3

ՔՐՈՄՈՍՈՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԴՆԹ

Քրոմոսոմի առանձին մասերը, որոնք գեներ են կոչվում, պարունակում են այդ ինֆորմացիան: Քիմիական հարթության վրա նրանք կազմված են դեզօքսիրիբոնուկլեինաթթվից կամ ԴՆԹ-ից: Մեր բոլոր բջիջները պարունակում են տեղեկատվության նույն հավաքածուն: Նրանց մեջ տարբերությունն այն է՝ ինչպես է օգտագործվում տեղեկատվությունը:

Քաղցկեղի դեպքում որոշ փոփոխություններ ԴՆԹ-ում թույլ չեն տալիս որոշ գեներին անել իրենց աշխատանքը, որը և օրգանիզմում խնդիրներ է առաջացնում: Ենթադրվում է, որ քաղցկեղի ցանկացած տեսակ ԴՆԹ-ի փոփոխության հետևանք է, որը ազդում է կարևոր գեների վրա և փոխում ախտահարված բջիջների վարքը:

11056711_843211452435993_348466861_n

ԳԵՆԻ ՄՈՒՏԱՑԻԱ

Նուկլեոտիդների հերթականության մեջ փոփոխությունները նույնն են, թե բառի մեջ տեղերով փոխվեն տառերը: Գենի մեջ հենց այդպիսի փոփոխությունն էլ կոչվում է մուտացիա:

Ինչպե ՞ ս են տեղի ունենում այդ փոփոխությունները:
Գոյություն ունեն մուտացիայի տարբեր պատճառներ: Դրանց շարքին են դասվում քիմիկատները, որոնք մենք կուլ ենք տալիս կամ շնչում: Դրանք կան թութունի և ծխախոտի ծխի մեջ: Ազդում է նաև արևային ճառագայթը կամ նրա արհեստական աղբյուրները, ինչպիսին է, օրինակ, սոլյարին: Երբեմն մուտացիան տեղի է ունենում առանց ինչ-որ պատճառի:

qaxckex2
ՕՆԿՈԳԵՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՕՔՍԻԴԱՆՏՆԵՐ

Որոշ գեներ արտադրում են նյութեր, որոնք ստիպում են բջջին սկսել բաժանումը:
Գեները, որոնք ստիպում են բջջին բաժանվել, կոչվում են պրոտոօնկոգեներ: Հենց այս գեների փոփոխությունն էլ հանգեցնում է օնկոգեների ձևավորման: Արդյունք կարող են դառնալ բջիջները, որոնք բաժանվում են առանց համապատասխան ազդանշանի:
Գոյություն ունեն գեներ, որոնք արտադրում են բջջային արգելակ հանդիսացող նյութեր: Այդպիսի գեների խումբն անվանում են հակաօնկոգեներ:
Մարդու մոտ կա յուրաքանչյուր ծնողից ժառանգած գեների երկուական օրինակ: Եթե հակաօնկոգենի օրինակներից մեկը վնասված է, ապա, սովորաբար, երկրորդը բավական է, որպիեսզի կանգնեցնի բջիջների աննորմալ վարքագիծը:

qaxckex
ԱՆԳԻՈԳԵՆԱՑՈՒՄ ԵՎ ՄԵՏԱՍՏԱԶԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄ

Ընթացքը, որի ժամանակ ուռուցքները մարմնին ստիպում են իրենց ապահովել սնուցող նյութերով, կոչվում են անգիոգենեզ:
Սոված բույսերի նման, ուռուցքները ազդանշան են ուղարկում, որոնք, ըստ էության, ասում են «կերակրի՛ր ինձ»: Ուռուցքից հաղորդագրություն ստանալը ստիպում է մոտակա արյունատար անոթներին աճեցնել նոր «տարածքներ»՝ սնունդ և թթվածին ապահովելու համար:

Կարևոր է նաև այն, որ արյունատար անոթները քաղցկեղային բջիջների համար հարևան և ավելի հեռու գտնվող մարմնի մասեր ուղևորման ճանապարհ են հանդիսանում:
Ուռուցքի տարածումը դեպի մարմնի ավելի հեռու տեղակայված օրգաններ ունի կարևոր նշանակություն քաղցկեղի զարգացման մեջ:
Քաղցկեղից մահացության դեպքերի մոտ 90%-ը ամբողջ մարմնով տարածվածության արդյունք է:
Քաղցկեղային բջիջների տարածումը օրգանիզմում կոչվում է մետաստազավորում: Մետաստազավորումը բարդ գործընթաց է, որի ընթացքում բջիջները բաժանվում են ուռուցքից և տեղաշարժվում մարմնով, որպեսզի ձևավորեն ուռուցքներ նոր տեղերում: Քաղցկեղային բջջի համար դա վտանգավոր և հաճախ անարդյունք գործընթաց է: Մարմնով ճանապարհորդելը լի է վտանգով, որը մահացության է բերում նույնիսկ ուժեղ քաղցկեղային բջիջներից շատերին: Որպեսզի սկսեն այդ գործընթացը, բջիջները պետք է բաժանվեն ուռուցքից և ընկնեն մոտակա արյունատար անոթներ: Դրա համար բջիջները սողում են այլ բջիջների և մանրաթելային գոյացությունների մակերեսով, որոնք նրան շրջապատում են:
Այդպիսով, ճանապարհ են հարթում դեպի անոթ: Եվ ահա բջիջներն արդեն արյան հոսքի մեջ են: Հայտնվելով անոթի մեջ՝ քաղցկեղային բջիջները կարող են տարբեր պատճառներով «ձախողվել»:

Որոշները մեռնում են միայն այն պատճառով, որ չեն կարող գոյատևել արյան հոսքի շրջանառության մեջ: Մյուսները կարող են վնասվել և մեռնել մասնավորապես նեղ տարածքով անցնելիս կամ արյունատար անոթի պատին հարվածից: Որոշ քաղցկեղային բջիջներ էլ կարող են ճանաչվել իմունային համակարգի կողմից:

Ինչպե՞ս և որտե՞ղ է ավարտվում բջիջների միգրացիան, յուրաքանչյուր քաղցկեղի տեսակի համար այլ կերպ է սահմանվում: Հենց որ բջիջները անոթից դուրս գալուց հետո դադարում են շարժվել, սկսվում է նոր ուռուցքի ձևավորման գործընթաց և նոր տեղում սկսվում է բազմացում: Սա տեղի է ունենում ոչ միշտ, քանզի բջիջները, որոնց հաջողվել էր այդքան հեռուն հասնել, դեռ կարող են մեռնել կամ ուղղակի չեն կարող սկսել բաժանումը: Իսկ եթե նոր միջավայրը հարմար է՝ «ժամանած» բջիջը սկսում է աճել և զարգանալ, դառնալ նոր ուռուցք:
Ձեր կողքին՝ հանուն Ձեր առողջության

7777

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս