Պուտինի նպատակը Կիևի կառավարությանը տապալելն է. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ սենատում բացատրել է, թե ինչու է անհետաձգելի Վաշինգտոնի կողմից Ուկրաինային մահաբեր զենք հատկացնելու մասին որոշում կայացնելը.

«Ուկրաինային աջակցելը՝ ներառյալ նրան զենք հատկացնելը, անհրաժեշտ է սեփական ապագայի համար պայքարում: Ուկրաինային հատկացվել են ոչ մահաբեր օգնության մի շարք տեսակներ, այդ թվում նաև զրահաբաճկոններ, հակահրետանային ՌՏԿ-ներ և այլ սարքավորում:

Սակայն միայն մահաբեր զենքը կամրապնդի Ուկրաինայի պաշտպանությունը, ինչը մասնավորապես վերաբերում է հակատանկային սարքերին, որոնք կարող են կանգնեցնել ռուսների հետագա առաջխաղացումը:

Երբ Ռուսաստանն իմանա, որ տարածքներ օկուպացնելը թանկ չի նստում իր վրա, նա կխլի ողջ տարածքը: Ռուսաստանը շարունակելու է հիմքեր ստեղծել՝ տարածքներ օկուպացնելու համար, ինչն առաջիկա բանակցություններում կամրապնդի իր դիրքերը»:

Սաակաշվիլին հայտարարել է, որ ժամանակին իր մաշկի վրա է զգացել այդ ամենը: Նա հիշեցրել է, որ 2008 թվականի պատերազմից հետո դե-ֆակտո արգելվել է Վրաստանին զենք հատկացնելը, որն անգամ տարծվել է ավելի վաղ ստացված ամերիկյան հրացանների պահեստամասերի վրա:

Սաակաշվիլին խորհուրդ է տվել նույն սխալն այժմ չգործել Ուկրաիանայի պարագայում: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը Կիևի կառավարությանը տապալելն է և ուկրաինական ժողովրդավարությունն ամբողջովին ապակայունացնելը:

Տեսանյութեր

Լրահոս