Բաժիններ՝

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ՝ իր ուրույն տեղը կունենար պետական կառավարման համակարգում. Սեյրան Օհանյան

Եթե այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, նա իր ուրույն տեղը կունենար պետական կառավարման համակարգում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ եթե այսօր Սպարապետն այստեղ լիներ, նա կհպարտանար Հայկական բանակի մարտունակությամբ, Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն զարգացման համար:

«Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կատարելագործել, զարգացնել այն կառույցը, որի համար ես եմ այսօր պատասխանատու՝ Հայկական բանկը, դուք ինքներդ ականատես եք լինում, որ հայկական բանակը տեղում չի դոփում է, զարգանում է, մրցունակ է, կատարելագործում է փոխգործունակ կարողությունները ստեղծելով անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ ամենն անդրադառնում է իր մարտուակության վրա, որը տեսանելի է սահմանի պաշտպանվածությամբ»,-հայտնեց նախարարը:

Օհանյանի խոսքով, այսօր սահմանին վիճակը լարված է, պարբերաբար կրակոցները շատանում են, սակայն իրավիճակը վերահսկվում է մեր կողմից, լինում են սադրանքներ, որոնք արժանի հարվածներ, հակահարվածներ են ստանում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս