Բաժիններ՝

Ինչո՞ւ է SR-ը սոցիալապես այդքան նշանակալի այս տարի

SR սոցիալապես առկա խնդիրներին ուղղված Նյու Յորքի ֆիլմերի փառատոնի երկրորդ հրատարակությունը ներկայացնում է  թեմատիկ ֆիլմերի  ավելի ընդարձակ վահանակ, իսկ 4 հայկական վերնագրեր խորհրդանշում են Հայոց Ցեղասպանության և Մեծ Եղեռնի 100-ամյակը:

Փառատոնի ժամանակակից և հանրամատչելի ընտրանին առաջարկում է աշխարհի և Միացյալ Նահանգների պրեմիերաներ և արդյունաբերական վահանակներ:

Այս տարվա ցանկը  33 երկրներից ներկայացված 54 ֆիլմեր են: Առաջարկվում է հետևյալ հայկական ֆիլմերը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին. «Իմ մայրիկի ձայնը» (Քեյ Մուրադյան), «Ադանայում ծնվածը» (Դավիթ Հովան), «Կիպրոսյան ամառ- 1974» (Վիկտորիա Բութլեր-Սլոս) և «24 /Հավատով« («Հավատով խոստովանում եմ») (Շահեն Նազարենկո):

Բացման երեկոյին ֆիլմն է ,,Արի իմ ձայնի կանչով,, (Հյուսլին Քարաբլի)՝ էկրան բարձրացված Նյու Յորքի Համալսարանի գիտական կենտրոնի Փրոշանսկի լսարանում:

Կարդացեք նաև

Դերասան և պրոդյուսեր Նորա Արմանիի կողմից 2013-ին հիմնադրված փառատոնը մեկնարկում է 2015 թվականի մարտի 16-22-ը՝ Թրիբեկա կինոթատրոններում, Մայսլեզ և  Քուադ կինոթատրոնում և Վիզուալ արվեստի դպրոցի Չելսիի տարածքում: Փառատոնում կներկայացվեն բազմաթիվ հասարակական խնդիրներ ընդգրկող հարցեր:

1.Ատրճանակի վերահսկումը և ոստիկանության դաժանությունները

2.Ռասայական փոխհարաբերություններն և խտրականությունը

3.Կանանց դեմ բռնությունները և կանանց իրավունքները

4.Սեռական փոքրամասնությունների իրավունքները

5.Մերձավոր Արևելքի հակամարտությունը

6.Շրջակա միջավայրը և կլիմայական փոփոխությունները

7. Միացյալ Նահանգների տնտեսությունը և նավթային տենդը

8.Ներգաղթ և աքսոր

Լրացուցիչ տեղեկություններ ֆիլմերի, դրանց ցուցադրման ժամերի, վայրերի և տոմսերի մասին. այցելեք. www.ratedsrfilms.org:

Հայկական ֆիլմերի համար՝ http://sr2015armenian.bpt.me.

ԱԴԱՆԱՅՈՒՄ  ԾՆՎԱԾԸ

15 րոպե տևողությամբ-Կանադա-2014 (Արևելյան ափի պրեմիերա)

Ռեժիսոր՝ Դավիթ Հովան

Ֆրանսիայի կողմից Ադանայի հանձնումը թուրքերին պատճառ դարձավ մեկ այլ տեղահանության և այդ քաղաքից հայերի հետագա արտաքսման: Ադանացի հայերը սկսեցին որոնել նոր տուն:

ԻՄ ՄԱՅՐԻԿԻ ՁԱՅՆԸ 25 րոպե տևողությամբ, ԱՄՆ -2012 ( Նյու Յորքի պրեմիերա)

Ռեժիսոր՝ Քեյ Մուրադյան

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ որբացած 14 տարեկան աղջկա իրական պատմություն, ով ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա՝ ամուսնանալու մի մարդու հետ, ում տեսել էր միայն լուսանկարով:

24/ ՀԱՎԱՏՈՎ  ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ  ԵՄ

24/ՀԱՎԱՏՈՎ

15 րոպե տևողությամբ, Հայաստան-2013 (ԱՄՆ պրեմիերա)

Ռեժիսոր Շահեն Նազարենկո

2 զուգահեռներ … 2 հոգիներ…, 2 երկխոսություն…, 2 բառ…՝ մենաստան և քաղաքային ունայնություն:

Այս ֆիլմը ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու ազնիվ ու սուրբ առաջնորդներից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու ,,Հավատով խոստովանում եմ,, աղոթքի հիման վրա:

ԿԻՊՐՈՍՅԱՆ ԱՄԱՌ -1974

24 րոպե տևողությամբ Կիպրոս -2014 (Համաշխարհային պրեմիերա)

Ռեժիսոր՝ Էդիտ Ուեիլ

1974 թվականի ամառային գեղեցիկ մի առավոտ Կիպրոսն արթնացավ պատերազմի և հրազենային կրակի ձայնից: 13 տարեկան դպրոցական մի աղջիկ գրում  է օրագիր ծավալվող դեպքերի մասին:

Թրիբեկա կինոթատրոններ, 54 Վարիք փողոց, Նյու Յորք քաղաք/ մետրոյով A, C, E  1 և 2: Ընթացիկ ֆիլմերի ընտրանիի, ամսաթվի և ժամի, տոմսերի ձեռք բերման համար այցելեք. www.ratedsrfilms.org

Թրիբեկա կինոթատրոններ, մարտի 21, սկիզբը 4.30

ՆՈՐԱ  ԱՐՄԱՆԻ

SR սոցիալապես առկա խնդիրներին ուղղված Նյու Յորքի ֆիլմերի փառատոնի հիմնադիր տնօրեն, դերասանուհի և կինոռեժիսոր

Նորա Արմանին դերասանության և կինոռեժիսուրայի մրցանակակիր է, ով ունի մեծ ճանաչում միջազգային բեմերից և էկրանից տաբեր լեզուներով: Նա կազմակերպում և իրականացնում է ֆիլմերի ցուցադրման հանդիսություններ և հյուրընկալում միջազգային և Միացյալ Նահանգների ֆիլմերի փառատոններ՝ ACI-ը Լոս Անջելեսում և Քենեդի կենտրոնը Վաշինգտոնում: Իր փարիզյան ֆիլմերի արտադրության ընկերության՝ SQUARE  MANGO  FILMS-ի միջոցով նա կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություններ նաև ՊՈՄՊԻԴՈՒ կենտրոնի հետ Փարիզում, Լոնդոնի ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA), Բրիտանական գրադարանում, Էդինբուրգյան ֆիլմերի փառատոնում, Հնդկաստանի Քերալա ֆիլմերի փառատոնում, Բիրմինգհեմում, Ինվերնեսում, Քարդիֆում: Նա զեկուցումներ է ներկայացրել մի շարք կոնֆերանսներում, ինչպիսիք են Կենտրոնական եվրասիական հասարակության ուսումնասիրության   կոնֆերանսը Հարավային համալսարանում և Հարիման ինստիտուտը Կոլումբիայի համալսարանում, LSE մեդիա ստուդիայի, Սերգեյ Փարաջանովի, Մշակութային ինքնությունը կինոյում կոնֆերանսներում և վերջապես սոցիալական խնդիրներին նվիրված ֆիլմերի փառատոնում, և դրանց ազդեցությունը նպաստում է  դրական սոցիալական փոփոխություններին:

Նորա Արմանին Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի կողմից ստացել է սոցիալական գիտությունների մագիստրոսի աստիճան, ինչպես նաև սոցիոլոգիայի և անգելերենի բակալավրի աստիճան` Կահիրեի ամերիկյան համալսարանում:

Որպես ինքնատիպ կինոարտադրող Արմանիի ֆիլմերը էկրանավորվել են Կաննի կինոփառատի պաշտոնական ընտրանու ցանկում, Ռոտերդամում, Փարիզում, Լոնդոնում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Դենվերում, Օրեգոնում, Մոնակոյում, Շանհայում և Նյու Յորքում: Որպես կինոարտադրող Նորան վերջերս գրեց իր դեբյուտային ֆիլմի՝ ,,Հուզուչ պատմություններ,,-ի  սցենարը,  բեմադրեց ու խաղաց գլխավոր դերը: Ֆիլմի պրեմիերան կայացավ Կաննի կինոփառատոնում, ինչպես նաև էկրան բարձրացավ մի շարք միջազգային և ամերիկյան կինոփառատոներում:

Նորա Արմանին վերջերս որպես դերասան աշխատել է 2 լիամետրաժ ֆիլմերում՝  Վլադակ Նիկոլիկի ,,Բոուրեկ,, և Ադամ Քրիթզերի ,,Լավ խուճապ,, , ինչպես նաև երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ Ջիլլի Սիմոնի ,,Սովածը,, և Յոնկա Տալուի ,,Ծովայինը,,: Երկար տարիներ Լոս Անջելեսում և Փարիզում ապրելուց հետո Նորան այժմ հաստատվել է Նյու Յորքում: Ամբողջական կենսագրությանը և ֆիլմոգրաֆիային ծանոթանալու համար այցելեք նրա վեբկայք կամ IMDb:

SR սոցիալապես առկա խնդիրներին ուղղված Նյու Յորքի ֆիլմերի փառատոնը մեկնարկում է  2015 թվականի մարտի 16-22-ը Թրիբեկա կինոթատրոններում, Մայլես կինոթատրոնում և SVA -ում: Փառատոնի ժամանակակից և հանրամատչելի ընտրանին առաջարկում է աշխարհի և Միացյալ Նահանգների պրեմիերաներ և արդյունաբերական վահանակներ:

Ֆիլմերը ավելի քան 30 երկրներից են՝ ներառյալ Հայաստանը, Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Կոլումբիան, Կիպրոսը, Դանիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Հայիթին, Իրանը, Իռլանդիան, Իսլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Քուրդիստանը, Լիբանանը,  Լիբերիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Պաղեստինը, Պատագոնիան, Պերուն, Ռումինիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Աֆրիկան, Իսպանիան, Շվեդիան, Տիբեթը, Թունիսը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և ՄիացյալՆահանգները(ԱՄՆ):  Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն 4 վայրերում:

SR սոցիալապես առկա խնդիրներին ուղղված Նյու Յորքի ֆիլմերի փառատոնը շահույթ չհետապնդող ֆիլմերի նոր փառատոն է, որտեղ ներկայացված են հասարակությանը հուզող սոցիալական բովանդակությամբ ֆիլմեր: Ֆիլմերի ընտրանին նպաստում է սոցիալական և ընթացիկ խնդիրներին հասարակության իրազեկությանը: Փառատոնը մեկնարկել է 2014 թվականի մարտից, 18 երկրներից ներկայացվել են 55 ֆիլմեր, որոնց ցուցադրությունը տեղի է ունեցել Քուադ կինոթատրոնում: Նորա Արմանին՝ դերասանուհի, կինոռեժիսոր և SR հիմնադիր, փառատոնի գեղարվեստական տնօրենն է, փառատոնը նրա մտահղացումն է՝ ի պատասխան բռնության տարածման և պատմության բռնի ձևերի:

,,Ես խորապես հավատում եմ, որ բռնության արտացոլումը մեր էկրաններին և տեսախաղերում պատասխանատու  է մեր հասարակության մեջ չարի արմատավորման  և հաղորդակցության միջոցներով բռնության տարածման համար: Շատ ֆիլմեր ներկայումս քաջալերում են խեղաթյուրումը, արմատացած կարծրատիպերը և երիտասարդների ու չափահասների շրջանում ստեղծում խուսափողական վերաբերմունք հիմնական սոցիալական խնդիրների վերաբերյալ: Մինչդեռ ընդհակառակը, պարզապես ավելի շատ  կենտրոնանալով սոցիալական ուղղվածություն ունեցող թեմաներին, կարելի է կինոյի հզոր ուժի միջոցով նպաստել սոցիալական դրական փոփոխություններին:

Ինչո՞ւ է SR-ը սոցիալապես այդքան նշանակալի այս տարի

Այս տարի փառատոնում կներկայացվեն բազմաթիվ հասարակական խնդիրներ ընդգրկող հարցեր, ներառյալ՝

1.Ատրճանակի վերահսկումը և ոստիկանության դաժանությունները

2.Ռասայական փոխհարաբերություններն և խտրականությունը

3.Կանանց դեմ բռնությունները և կանանց իրավունքները

4.Սեռական փոքրամասնությունների իրավունքները

5.Մերձավոր Արևելքի հակամարտությունը

6.Շրջակա միջավայրը և կլիմայական փոփոխությունները

7. Միացյալ Նահանգների տնտեսությունը և նավթային տենդը

8.Ներգաղթ և աքսոր

Փառատոնը բացվում է Միացյալ Նահանգներում ցուցադրվող պրեմիերայով՝  Թուրքիա/ Ֆրանսիա/Գերմանիա համատեղ արտադրության ,,Արի իմ ձայնի կանչով,, ֆիլմով՝ ռեժիսոր՝  Հյուսլին Քարաբլի: Ֆիլմը էկրան կբարձրանա մարտի 16-ին Նյու Յորքի Համալսարանի գիտական կենտրոնի Փրոշանսկի լսարանում (365, 5-րդ փողոց, Նյու Յորք N4 10016): Փառատոնի շրջանակներում այն կցուցադրվի հրավերով: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականին Բեռլինում: Ֆիլմի հովանավորումն իրականացրել են Նյու Յորքում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանը՝ համատեղությամբ SR ֆիլմերի փառատոնի, Միջին Արևելքի ամենրիկյան կենտրոնի և Նյու Յորք քաղաքի համալսարանի գիտական կենտրոնի:

Բացման արարողությունը տեղի կունենա վերջերս բացված ժամանակակից «Բոտեգուիմ Բրազիլիան» ռեստորանում, Միության հրապարակին շատ մոտ, մարտի 16-ին, երկուշաբթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս