Բաժիններ՝

ԵՄ-ը շարունակում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստությունը. Մողերինի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադառնալու են մարտի 6-ին՝ Ռիգայում կայանալիք ԵՄ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովում և մարտի 16-ին՝ ԵՄ-ի խորհրդի նիստում:

Մողերինին հայտարարել է, որ ԵՄ-ը շարունակում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստությունը. «Դա ընթացքի մեջ է: Մենք մշտապես աշխատում ենք դրա վրա: Մարիուպոլի վրա հարձակումից հետո մենք որոշեցինք, որ արտգործնախարարները շարունակելու են այդ աշխատանքը:

ԵՄ-ը նաև կենտրոնացած է նրա վրա, թե ինչպես կարելի է օգնել, որ իրագործվեն մինսկյան պայմանավորվածությունները: Դրանց կատարման վերաբերյալ մեր ընթացիկ գնահատականը դրական չէ, բացասական է:

Լիովին ակնհայտ է, որ վերջին օրերին իրավիճակը տեղերում ավելի հանգիստ է, քան նախկինում էր, սակայն դեռ կան հրադադարի խախտումներ, իսկ ԵԱՀԿ-ի դիտորդները չեն կարողացել վերահսկել ծանր սպառազինության դուրս բերումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս