Բաժիններ՝

Ո՞ւմ հետ է ժամանակին խնդիրներ ունեցել Երրորդմասցի Լյովիկը. armtimes.com

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը եւ Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, Օշականցի Գեւորիկի ոխերիմ թշնամին: armtimes.com-ը գրոյմ է. «Լյովիկը հաճախ է հայտնվել աղմկահարույց միջադեպերի կիզակետում: Նա առավել հայտնի է «ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից. 2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երեւանի ծայրամասերից մեկում՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տեւած կրակոցների հետեւանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը եւ վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: «Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր:

Ինչ վերաբերում է Օշականցի Գեւորիկին, ապա նա 2011թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ կալանավորվեց: Պատճառն այն էր, որ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված: Սակայն ավելի ուշ Գեւորգ Մելիքյանը համաներմամբ ազատ արձակվեց»:

Mediamal.am կայքը այդ օրերին գրել էր, որ օրենքով գողերի մասնակցությամբ մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գեւորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը եւ Երրորդմասցի Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում եւ չեն մասնակցել հավաքին:

Lurer.com-ի տեղեկություններով՝ գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը եւ ուրիշներ:

Նույն 2015-ի հունիսին Fnews.am կայքը գրել է, որ հայտնի քրեական հեղինակություններ Քանաքեռցի Տույ-Երրորդմասցի Լյովիկ-օրենքով գող Օշականցի Գեւորիկ հակամարտությունը այլեւս ավարտված է:

«Ավելին, շրջանառվող լուրերի համաձայն, եռյակը ոչ միայն «բարիշել» է, այլ նաեւ նրանց միջեւ «ախպերական հարաբերություններ» են ձեւավորվել, որի մասին խոսվում է տարբեր շրջանակներում, ովքեր քիչ թե շատ տեղյակ են եռյակի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպից ու սկանդալից»,- գրել է կայքը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս