Tert.am և BlogNews.am կայքերը համալրել են «Պանարմենիան մեդիա գրուպը»

Ինչպես տեղեկացնում է «Պանարմենիան մեդիա գրուպը»-ը, հեռուստադիտողների և համացանցի սպառողների երկու լսարանները միատեղելու համար «Պանարմենիան մեդիա գրուպի» խմբին են միացել Tert.am և BlogNews.am կայքերը։ Այս գործակցությունը «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» կազմի մեջ մտնող հեռուստաընկերություններին հնարավորություն կտա նոր լսարան գտնել համացանցում, կայքերն էլ հասանելի կդառնան հանրության այն հատվածի համար, որը համացանցի սպառող չէ։

Հեռուստատեսային լավագույն բովանդակությունը տեղափոխելով համացանց, իսկ համացանցային լավագույն բովանդակությունը հեռարձակելով եթեր՝ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ը նոր լիցք է հաղորդում մեդիաոլորտին՝ ստեղծելով փոխկապակցված, բայց և մրցակցային մեդիապրոդուկտ։

Tert.am և BlogNews.am կայքերը կշարունակեն պահպանել իրենց անկախությունն ու այն ինքնատիպ ձեռագիրը, որի շնորհիվ իրենց ամուր տեղն ունեն համացանցի ընդգծված առաջատարների շարքում:

«Պանարմենիան մեդիա գրուպ»-ը համալրված կազմով կշարունակի Հայաստանի և արտերկրի հանրությանը ներկայացնել որակյալ և վարկանիշային նախագծեր՝ հասանելի լինելով բոլոր հարթակներով, հաղորդակցության խողովակներով և մեդիաներկայությամբ:

Տեսանյութեր

Լրահոս