Մաքրեք օրգանիզմը մեկ օրում

Յուրաքանչյուր մարդ՝ առողջ, թե հիվանդ, պետք է առնվազն ամիսը մեկ մաքրի օրգանիզմը տոքսիններից: Օրգանիզմը մաքրելու բազմաթիվ միջոցներ կան, բայց այժմ ձեզ ներկայացնում ենք միայն մեկը, որը հիմնված է խնձորի վրա: Շատ կարևոր է օրգանիզմը մաքրելը, քանի որ անընդհատ անորակ սնունդ ուտելով՝ մենք վնասակար մնացորդներ ենք հավաքում մարսողական ուղիներում, որոնք այնուհետև տարածվում են և վնասում օրգանիզմը:

Խնձորի մեջ առկա պեկտինը դրական ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա և մաքրում է վնասակար մասնիկներից:

Օրգանիզմը մաքրելու օր

Նախաճաշ

Կարդացեք նաև

Առավոտյան մեկ բաժակ առանց շաքարի թարմ խնձորի հյութին ավելացրեք ½ կիտրոնի հյութ և խմեք: Հյութը պետք է խմել ոչ թե միանգամից, այլ՝ կում-կում: Հյութը խմելուց 2-3 ժամ անց կերեք 2 խնձոր՝ կեղևը վրան:

Ճաշ

Ճաշի ժամին խնձորի կեղևից պատրաստված թեյ խմեք՝ 2ճ/գ մեղրով:

Թեյից 1-2 ժամ հետո 2-4 հատ խնձոր կերեք:

Կեսօրին, ևս մեկ բաժակ խնձորի հյութ խմեք:

Ընթրիք

Ընթրիքի համար տաք խնձորի շիլային ավելացրեք 2թ/գ մեղր և կերեք: Օրգանիզմը մաքրելու օրը  պետք չէ օգտագործել որևէ այլ տեսակի մթերք կամ ըմպելիք, բացի նշվածներից:

Խնձորը ամենահեշտ մարսվող մթերքներից մեկն է: Եթե կանոնավոր կերպով  մաքրեք  օրգանիզմն այս միջոցով, կլավացնեք ձեր մարսողական համակարգը: Այս մեթոդը խորհուրդ է տրվում բոլորին, կապ չունի՝ առո՞ղջ եք, թե՞ հիվանդ, քանի որ այն մաքրում և կարգավորում է մարսողությունը, արյունը և ամբողջ օրգանիզմը: Այն նաև օգտակար է ռևմատիզմի, արթրիտի դեպքում, ինչպես նաև՝ լյարդի և երիկամների խնդիրների, խցանված արյան անոթների, արյունը ճարպերից մաքրելու համար: Խնձորի այս մեթոդը դրական ազդեցություն կունենա ձեր նյարդային համակարգի վրա, և, որ ամենակարևորն է,  այն լավացնում է նյութափոխանակությունը և օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Այս մեթոդը հրաշալի պրոֆիլակտիկ և հականեխիչ միջոց է,  և եթե այս մեթոդը փորձարկեք ամեն 7-10 օրը մեկ, նույնիսկ ավելի լավ արդյունքի կհասնեք: Կարևոր է իմանալ, որ խնձորն ուտելիս պարտադիր պետք է լավ ծամել այն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս