Տնային պայմաններում արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող 5 էֆեկտիվ միջոց

Շաքարախտը բավականին բարդ և ստոր հիվանդություն է, և եթե այն անուշադրության մատնես, հնարավոր են բարդություններ՝ կուրության, սրտային տագնապի, վերջույթների անդամահատման, անգամ մահվան տեսքով։ Արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող շատ միջոցներ կան։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

 1. Դարչին- Ապացուցված է, որ այս հիանալի համեմունքն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և կարգավորում խոլեստերինի բալանսը։ Խորհուրդ է տրվում 40 օր շարունակ օրը 1 գրամից ոչ ավելի դարչին օգտագործել, և արդյունքը ցնցող կլինի։

Շատ համեղ է դարչինով թեյը, իսկ դարչինի փոշին կարելի է ավելացնել ցանկացած ճաշատեսակի մեջ՝ լինի դա շիլա, կոկտեյլ, աղանդեր թե մի այլ բան։

Շատ հայտնի է նաև հետևյալ միջոցը՝ 1 բաժակ կեֆիրի մեջ խառնել 5 գ դարչին և խմել։

Կարդացեք նաև

xatutik2. Խատուտիկի (корень одуванчика) արմատ– Հիանալի կերպով իջեցնում է նույնիսկ շաքարի շատ բարձր մակարդակը, քանի որ պարունակում է մինչև 40% ինսուլին։ Վերցնել 1 թ/գ խատուտիկի մանրացրած արմատ և 1 բաժակ եռման ջրով եփել՝ ինչպես թեյը։ Երբ այն թրմվի մոտ 20 րոպե, քամել և խմել օրը 4 անգամ՝ 1/4 բաժակ։

3. Կռատուկի արմատ (корень лопуха)Կռատուկն աճում է ամենուր։ Խուսափել միայն բանուկ ավտոմայրուղիների մոտ աճած բույսերն օգտագործելուց։  1 ճ/գ չորացրած ու մանրացրած կռատուկի արմատի վրա լցնել եռման ջուր և պահել գոլորշու վրա մոտ կես ժամ։ Սառեցնել, քամել, ծավալը հասցնել մինչև 200 գրամի և խմել օրական 2-3 անգամ՝ կեսական բաժակ։

4. Տոպինամբուր կամ գետնատանձ- Այս զարմանալի և համեղ բույսի արմատները նույնպես մեծ քանակությամբ ինսուլին և ֆրուկտոզա են պարունակում։ Դրանք կարգի են բերում օրգանիզմում նյութափոխանակման պրոցեսները, դուրս են բերում թույները։

Արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար տոպինամբուրը կարելի է ուտել հում վիճակում (այն քաղցր համ ունի)՝ օրը 1-2 հատ, կամ պատրաստել թուրմ։

Դրա համար գետնատանձի վրա պետք է 1 լիտրից ոչ ավելի ջուր լցնել և եռացնել 15-50 րոպե։ Ապա եփուկը թրմել 6 ժամ, քամել և օրը 3 անգամ կեսական բաժակ խմել։

Hapalas5. Հապալաս- Հապալասի տերևների կազմի մեջ մտնող գլիկոզիդ միրտիլինն ինսուլինի նման օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և կարգավորում է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան։

1 ճ/գ հապալասի չոր տերևների վրա լցնել 200 մլլ. եռման ջուր, թրմել 30-40 րոպե, քամել և խմել օրական 3 անգամ՝ մեկական բաժակ։

Այս թուրմը լավ էֆեկտ է տալիս շաքարախտի թեթև ձևերի դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս