Հաստատվել է Արցախյան Գինու 2-րդ փառատոնի անցկացման օրը

ԼՂԱ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահանության վարչությունը հայտնում է, որ հաստատվել է Արցախյան գինու 2-րդ փառատոնի օրը: Այսուհետ Արցախյան գինու փառատոնը կկրի ամենամյա բնույթ և կնշվի ամեն տարի հոկտեմբեր ամսվա 3-րդ շաբաթ օրը:

Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում՝ «Տողի Մելիքական Ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարացքում: Գինու փառատոնը հագեցած է բազմաբնույթ միջոցառումներով: Փառատոնի ընթացքում կկազմակերպվի Արցախյան լավագույն գինիների ցուցադրություն և համտես, ինչպես նաև գինի պատրաստելու Արցախյան ավանդույթների ցուցադրություն: Նախատեսվում է նաև հագեցած մշակութային ծրագիր, համերգներ, ցուցահանդեսներ և Արցախյան ավանդական ուտեստների համտես:

Հիշեցնենք որ Արցախյան գինու առաջին փառատոնը անց է կացվել 2014 թ. հոկտեմբերի18-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում: Գինու փառատոնին մասնակցում էր 24 գինի արտադրող արցախյան 5 շրջաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից: Տնական գինի արտադրողներից բացի ներկայացված էին նաև մասնավոր ընկերություններ: Չնայած, որ գինու փառատոնը առաջին անգամ էր անցկացվում, այն այցելել էին բազմաթիվ հյուրեր Արցախից, Հայաստանից ու արտերկրից:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս