Բաժիններ՝

Բերդավանցին արագաչափը ավտոմեքենայի ճոպանով պոկելով՝ 2.6 միլիոն դրամի վնաս է պատճառել

Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ,1976թ. ծնված Սանասար Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում միջպետական ճանապարհին, Բերդավանի վարչական տարածքում իր «ԶԻԼ-157 ԿԴ» բեռնատար ավտոմեքենայով, մետաղական ճոպանի միջոցով, դիտավորյալ ամրացման տեղից քաշել- հանել, վնասել է «Multi Radar SD -580 » տեսակի արագաչափը, որի հետեւանքով պետությանը պատճառել է 2 միլիոն 666 հազար 691 դրամի գույքային վնաս:

Կայքի տեղեկություններով՝ արագաչափն արմատախիլ անելու ժամանակ Ս. Աթաբեկյանը եղել է անսթափ վիճակում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս