Բաժիններ՝

Երևանում վրաերթի հետևանքով մահացել է դատավորի օգնականը. shamshyan.com

Այսօր՝ մարտի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 702 LT 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գեղամ Վարդանյանը Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց հետիոտնի համար նախատեսված վայրում, նշված ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ, անզգուշաբար վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա Լիլիթ Գևորգյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Fort Transit-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի հետևանքով մահացած Լ. Գևորգյանը աշխատում էր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես դատավորի օգնական:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս