Իրանը պետք է իր միջուկային ծրագիրը սառեցնի առնվազն 10 տարով. Օբամա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Իրանը պետք է իր միջուկային ծրագիրը սառեցնի առնվազն 10 տարով, որպեսզի հնարավոր դառնա վերջնական համաձայնագրի ստորագրումը:

Օբաման հայտարարել է, որ այդ պայմանը կդառնա այն բանի գրավականը, որ ԱՄՆ-ը հարկադրված չի լինի ձեռնարկելու այլ միջոցներ՝ Իրանի կողմից ատոմային զենքի ստեղծմանը խոչընդոտելու համար: Միևնույն ժամանակ Օբաման Կոնգրեսին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելուց, քանի դեռ ընթանում են նրա միջուկային ծրագրի զսպման բանակցությունները:

Օբամայի կարծիքով՝ սենատորների միջամտությունը կարող է վերացնել դիվանագիտական բոլոր ձեռքբերումները: Օբաման նաև ընդգծել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը տարբերվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կարծիքից, ով խիստ բացասաբար է մոտենում Վաշինգտոնի ու Թեհրանի միջև համաձայնագրի գաղափարին:

Տեսանյութեր

Լրահոս