Եղանակը առաջիկա օրերին կցրտի ու կտաքանա. «ՀԺ»

«ՀԺ»-ն իր այսօրվա համարում գրում է. «Առաջիկա 3 օրերին ջերմաստիճանը կնվազի, իսկ ամսի վեցից կսկսի տաքանալ։

Ըստ ՏԿ եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության փոխանցած տեղեկատվության, մարտի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ ամսի 6-ից կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը եւ 6-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Շիրակում, Արագածոտնամ, Վայոց Ձորի նախալեռներում, Կոտայքամ եւ Գեղարքունիթում մինչեւ մարտի 7-ը ներառյալ՝ գիշերը կհասնի մինչեւ –10 աստիճան ցրտի, իսկ ցերեկը կդիտվի 0-ից 5 աստիճան։ Նշված շրջաններում առաջիկա 3 օրերին սպասվում են նաեւ տեղումներ ձյան տեսքով։

Համեմատաբար տաք կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց Զորի նախալեռներում եւ Արարատյան դաշտում, որտեղ ցերեկը միջինում կլինի +10, իսկ գիշերը՝ +1։ Նշված մարզերում տեղումներ չեն սպասվում»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս