«Տեր-Պետրոսյանին Դավալուից որևիցե վտանգ չի սպառնում. Արամ Սարգսյան». «ՀԺ»

«ՀԺ»-ն իր այսօրվա համարում գրում է. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ «ՀԺ»-ի համար մեկնաբանել է Լևոն Տեր-Պհտրոսյա նի Մարտի 1-ի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս ընդդիմադիր գործիչների մասին կոդերով «հումոր է անում»։

«Ես ուշադիր հետևել եմ «հրաշալի քառյակի», հետո եռյակի ու հիմա էլ ՀԱԿ-ի ծավալած քաղաքական գործընթացներին, բայց «Հանրապետություն» կուսակցությունը և մենք ունենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, որոնցում որևէ կերպ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում ու ներգրավված չէ»,- հայտարարել է «Հանրապետության» կուսակցության նախագահը։

Ինչ վերաբերում է Դավալուին, նա ասել է, որ 88-89-ին սահմանների պաշտպանությունը և իրական ազատագրական շարժումը, Երասխավանի դեպքերով պայմանավորված, սկսվեց հենց Դավալուից ու հնարավոր է նաև, որ հիմա էլ որոշակի գործընթացներ սկսվեն հենց այդ, իր կարծիքով՝ հրաշալի գյուղից։

«Որ Դավալուի հետ կապված թշնամանք ու ներքին վախեր ունի Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ հասկանալի և ընկալելի է, թե Տեր-Պետրոսյանի՞ն ինչն է մտահոգում, անկեղծ ասած՝ չեմ հասկանում, բայց ես վստահաբար ու միանշանակ կարող եմ ասել, որ իրեն Դավալուից որևիցե վտանգ չի սպառնում»,- ասել է Սարգսյանը։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս