Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը հումո՞ր էր արել. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի կապակցությամբ զրուցել է ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանի հետ:

– ՀԱԿ-ը մնացել է միայնակ՝ իր ելույթում նաև ՀԱԿ առաջնորդը փաստեց դա։ Ինչպե՞ս է ՀԱԿ-ը միայնակ պայքարելու ռեժիմի դեմ, թե՞ դեռ տեսնում եք ՀԱԿ-ի շուրջ կոնսոլիդացիայի հնարավորություններ։

– Իսկ ինչո՞ւ ՝ ոչ։ Եթե մի քիչ աբստրակտ նայենք Տեր-Պետրոսյանի շուրջ կամ Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ եղավ երկու մեծ կոնսոլիդացիոն գործընթաց։ Մեկը, երբ նա աոաջադրեց իր թեկնածությանը, և 24 ուժեր համախմբվեցին, որից 18-ը ստեղծեցին ՀԱԿ-ը և 2011 թվականի վերջից սկսած՝ մի նոր կոնսոլիդացիոն գործընթաց գնաց, որի հիմնական աոանցքն էին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն։ Այս պահին ակնհայտ է, որ պետք է սկսել կառուցել նոր կոնսոլիդացիոն գործընթաց։ ՀԱԿ-ը պատրաստ է իր ամբողջ ներուժը ներդնել այդ գործի մեջ։ Դրա համար բոլոր հիմքերը կան. ռեժիմը կարող է չեզոքացնել իր դեմ գործող ինչ-որ մի քաղաքական ուժի, բայց չի կարող չեզոքացնել սոցիալական դժգոհությանը, ժողովրդի բացասական տրամադրություններն այս իշխանության նկատմամբ, որովհետև այն տապալել է պետական կառավարումը և երկրում ստեղծել է անլուծելի խնդիրներ, որոնբ գնալով ավելի են խորանում ՝ արտագաղթ, գործազրկություն, մենաշնորհային գործարարություն։ Ես չեմ էլ կարծում, որ նոր կոնսոլիդացիան երկար կտևի, որովհետև երկիրն այնքան մեծ տեմպով է գնում դեպի աղետ, այնքան ակնկալելի է փլուզումները պետական այս կոռուպցիոն կառավարման մեջ, որ շատ արագ ժողովուրդը կարող է կանգնել այս ռեժիմին հեռացնելու անհրաժեշտության ադջև։

– Ո՞ր ուժերի հետ եք տեսնում կոնսոլիդացիան։ Իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը ծաղրեց նախկին դաշնակիցներին ՝ ասելով. «Դավալուից ցախավելը հեծած, 1 + 1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինբնահոչակվել որպես նոր բևեռ և ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն աոանց ռեժիմի կարգախոսը»։ Ապա հայտարարելով, որ ՀԱԿ-Ը ընդդիմադիր դաշտում մնացել է մենակ, նա ըստ էության նաև փաստեց, որ «ժառանգությունն» ու ՀՅԴ-ն էլ ընդդիմադիր դաշտում չեն։

– Դուք մի քիչ կամայականորեն եք բացել այն «կոդերը», որ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր ելույթում, և քանի որ այդ «կոդերը» իրականում հումոր էին, ես չեմ ցանկանում բացահայտել այդ «կոդերը», որովհետև դրանով ես կփչացնեմ այդ կատակը։ Եվ ընդհանրապես՝ ես ուզում եմ խոսել հարցի ավելի կարևոր հատվածի մասին ՝ ի՞նչ ուժերի հետ է հնարավոր կոնսոլիդացիա և ինչի՞ շուրջ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր մի թեստ կա, որն արագ ցույց կտա, թե Հայաստանում ով է ընդդիմություն և ով ընդդիմություն չէ։ Բոլորի համար ակնհայտ է, որ այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանին թույլ չի տալիս իր անձնական իշխանությանը երկարաձգել երրորդ ժամկետով։ Ինչպես բոլոր դիկտատորները նման պայմաններում, նա նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որոնց միակ շարժառիթն է վերարտադրել իր անձնական իշխանությանը երրորդ ժամկետով։

Պարզ է՝ ով հասկանում է սա, հասկանում է մի ակնհայտ իրողություն և պատրաստ է դրա դեմն առնել, որ Հայաստանը չարմատավորվի որպես ավելի բռնատիրական երկիր, այդ ուժերն իսկական ընդդիմությունն են։ Իսկ այն ուժերը, ովքեր չեն դիմադրելու սահմանադրական փոփոխություններին, նրանց ընդդիմականության մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Եթե կան ուժեր, որոնք համարում են, որ խորհրդարանական համակարգը շատ ավելի լավն է, նրանք նախևաոաջ պետք է վիժեցնեն Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը, հետո արդեն ազատ են իրենց կոնցեպցիաներն իրագործելու։ Ես կարծում եմ, որ սրա շուորջ հնարավոր է կազմակերպել կոնսոլիդացիոն գործընթաց։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս