Բաժիններ՝

Ռուսաստանը 2015 թվականին բանակի ու ուժային կառույցների վրա կծախսի պետբյուջեի 40 տոկոսը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի Ռուսաստանի պետբյուջեի ծախսերի մոտ 40 տոկոսը բաժին է ընկնւմ բանակին ու ուժային կառույցներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը.

«Մեզ մոտ ուժայիններին բաժին է ընկնում բոլոր ծախսերի 40 տոկոսը, իսկ սոցիալական բլոկին՝ մոտ 35 տոկոսը: Ընդ որում՝ ուժային բլոկն իրենում ներառում է պաշտպանության նախարարության և ուժային այլ գերատեսչությունների ծախսերը:

Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականի Ռուսաստանի բյուջեի եկամուտները կազմելու են 12.46 տրիլիոն ռուբլի, իսկ ծախսերը՝ 15.22 տրիլիոն ռւբլի: Դեֆիցիտը կազմելու է ՀՆԱ-ի 3.8 տոկոսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս