Դատվածների թիվը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին Հայաստանի դատարանների կողմից դատապարտվել է 2.944 մարդ։ Դատապարտվածներից 161-ը եղել են կանայք, 87-ը՝ անչափահասներ, որոնցից 4-ը՝ աղջիկներ։ Դատապարտվածներից 834-ի դեպքում պատիժը պայմանական չի կիրառվել, այսինքն՝ նրանք չեն ազատազրկվել, իսկ 284-ի դեպքում կիրառվել է համաներում։ Համաներվողները մինչեւ 2013 թվականի հոկտեմբերը կատարած հանցագործությունների մեջ մեղադրվողներն են։ 49 անձ էլ ճանաչվել է անմեղսունակ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս