Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի ժամանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի ժամանի:

Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան նորին գերազանցություն տիկին Քեթրին Լիչը: «Վարչապետ Քեմերոնն արդեն պատասխանել է նրա (Սերժ Սարգսյանի, խմբ.) հրավերքին՝ ընդունելով այս հարյուրամյա տարելիցի կարևորությունը հայ ժողովրդի համար և ներողություն խնդրելով, որ անձամբ չի կարող ներկա գտնվել ու մասնակցել հիշատակման միջոցառումներին»,- ասել է դեսպանը:

Ք. Լինչը նաև հավելել է, որ դեռևս որոշված չէ, թե ինչ մակարդակով Մեծ Բրիտանիան ներկայացված կլինի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը նշվելու է այս տարվա ապրիլի 24-ին: Դեսպանի պատասխանները թույլ են տալիս ենթադրելու, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում և Թուրքիայում ներկայացված կլինի հավասարազոր մակարդակներով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս