55 միլիոն դրամի հարկային տույժ-տուգանքներ են դրվել Աշոտ Աղաբաբյանի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Աշոտ Աղաբաբյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության արդյունքում Աբովյանում հանգրվանած որոշ առևտրականների հեռանալը լուրջ ֆինանսական վնասներ է պատճառել «Հրազդան» մարզադաշտի և տոնավաճառի տնօրինությանը:

Բայց դա միակ վնասը չէ, որ կրում է Գալուստ Սահակյանի կնոջ եղբայրը՝ Աշոտ Աղաբաբյանը: Մեր տեղեկություններով, հարկային ստուգումների արդյունքում մոտ 55 միլիոն դրամի հարկային տույժ-տուգանքներ են դրվել նրա վրա: Ստուգումների արդյունքում հարկային են հրավիրվել նաև որոշ աշխատակիցներ, որոնք պարզաբանումներ են տվել: Իսկ տոնավաճառում և ստադիոնում մոտ 300 մարդ է աշխատում, որոնց մի մասն առաջիկայում ֆինանսական պատճառով հնարավոր է կրճատվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս