Ռուս սենատորները կրճատել են իրենց աշխատավարձերը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամներն իրենց աշխատավարձերը կրճատել են 10 տոկոսով: Այս մասին հայատարարել է խորհրդարանի վերին պալատի ներկայացուցիչ Վադիմ Տյուլպանովը:

10 տոկոսով կրճատվել են նաև տրանսպորտային ու գործուղումների ծախսերը: Բացի այդ, սենատորները պլանավորում են ընդհանրապես հրաժարվել գրասենյակային նոր տեխնիկա ու սարքավորումներ գնելուց: Նախաձեռնությունը կհաստատվի մարտի 4-ին կայանալիք պալատի հերթական նիստում:

Փետրվարի 24-ին Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հանդես էր եկել կազմակերպչական ծախսերի ու պատգամավորների աշխատավարձերը կրճատելու նախաձեռնությամբ:

Այդ գաղափարն աջակցություն էր ստացել Դաշնության խորհրդում, կառավարությունում, ԿԸՀ-ում: Կրեմլում նույնպես կրճատել են նախագահի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը:

Տեսանյութեր

Լրահոս