ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին շուրջ 6 տարիների ամենացածր մակարդակին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է. «Այս տարվա հունվարին ՀՀ միջազգային պահուստների ծավալը կազմել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլար: Սա, փաստորեն, նոր հակառեկորդ է. ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին շուրջ 6 տարիների ամենացածր մակարդակին:

Այս մասին է վկայում Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական վիճակագրությունը: Մեր երկրի միջազգային պահուստները սրանից ավելի քիչ 1 միլիարդ 258 մլն դոլար եղել են ճգնաժամային համարվող 2009-ի մայիսին:

Սակայն, հաշվի առնելով այն տեմպը, որով նվազում են մեր պահուստները, կարելի է կանխատեսել, որ շատ շուտով այս հակառեկորդը թարմացվելու է։ Խնդիրն այն է, որ ընդամենը անցած տարվա դեկտեմբերին մեր միջազգային պահուստներում կար 1 մլրդ 489 մլն դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում դրանք նվազել են 138 միլիոն դոլարով կամ մոտ 10 տոկոսով: Իսկ անցած տարվա հունվարի համեմատ՝ մեր միջազգային պահուստները նվազել են 900 միլիոն դոլարով կամ 40 տոկոսով»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս