Բաժիններ՝

Պուտինն ու Մեդվեդևը չեն մասնակցի Նեմցովի հուղարկավորությանը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բորիս Նեմցովի հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությանն ուղարկել է Պետդումայում իր մշտական ներկայացուցիչ Գարի Մինխին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նեմցովի հուղարկավորությանը չի մասնակցի նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Չի ակնկալվում նաև, որ դրան կմասնակցեն փոխվարչապետները: Մոսկվայի շրջանային դատարանը երեկ չի թույլատրել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու մասնակցությունը Նեմցովի հուղարկավորությանը:

Նավալնին ներկա դրությամբ կրում է վարչական պատիժ՝ 15-օրյա կալանքի տեսքով և ազատության մեջ պետք է հայտնվի մարտի 6-ին: Դատարանը սակայն մերժել է նրան մեկ օրով կալանքի տակից հանելու մասին խնդրանքը: Դատարանը պարզաբանել է, որ կալանքը կարող է դադարեցվել միայն մոտ ազգականների մահվան դեպքում կամ էլ բժշկական հիմնավորմամբ:

Սեփական անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գարի Կասպարովը հրաժարվել է ներկա գտնվել Նեմցովի հուղարկավորությանը: Այդ արարողությունը Մոսկվայում մեկնարկելու է ժամը 15.30-ին: Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի գիշերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս