Բաժիններ՝

Նեմցովի սպանությունը վկայեց Ռուսաստանում խոսքի ազատության շուրջ տիրող իրավիճակի վատթարացման մասին. Օբամա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Բորիս Նեմցովի սպանությունը դարձել է Ռուսաստանում մարդու իրավունքների ու խոսքի ազատության շուրջ տիրող իրավիճակի վատթարացման վկայություն:

Օբաման առաջ չի քաշել տեղի ունեցած աղետի վարկածներ. «Ներկա պահին ես գաղափար չունեմ, թե ստույգ ինչ է տեղի ունեցել: Ես հստակ գիտեմ միայն այն, որ ներկայումս Ռուսաստանում մամուլի ազատության, ազատ հանրահավաքներ անցկացնելու, տեղեկատվական ազատության, հիմնական քաղաքացիական իրավունքների ոլորտում իրավիճակն ավելի վատ է, քան՝ 4-5 կամ 10 տարի առաջ»:

Օբաման կոչ է արել իրականացնել սպանության բազմակողմ հետաքննություն և պատժել հանցագործներին: Օբաման Նեմցովի հետ ծանոթացել է 2009 թվականին Մոսկվա կատարած այցի ժամանակ: Այն ժամանակ ԱՄՆ նախագահը հանդիպել էր ռուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ:и.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս