Բաժիններ՝

Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց

Պատասխանելով 168.am-ի գրավոր հարցին՝ արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար՝ մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասինքներ, ՀՀ Քննչական կոմիտեից ասել են. «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Վ. Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց»:

Այս առնչությամբ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց. «Ինչպես բոլորիս հայտնի է, Վ. Պերմյակովի հետ առաջին անգամ քննչական գործություն կարողացել են կատարել բավականին ուշ՝ դեպքից բավական օրեր անց, և այդ առումով պետք է նշեմ, որ արգասինքներն այդքան երկար չեն պահպանվում: Ժամանակի ընթացքում այդ արգասինքներն անհետանում են: Հետևաբար՝ այդ փուլում, ըստ էության, արդեն իսկ անիմաստ էր, բայց այդ գործողությունը բավական էական եմ համարում, քանի որ դրա միջոցով ևս մեկ ապացույց ձեռք կբերվեր. եթե նրա մարմնի վրայից արգասինքներ հայտնաբերվեին՝ կունենայինք ևս մեկ ապացույց, որ նա, ըստ էության, առնչություն ունի այս դեպքին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այօսրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս