Կծու պղպեղը՝ ռևմատիզմի և հոդացավերի դեմ

Ցավերը հանգստացնող այս յուղը պատրաստված է կծու պղպեղից և արդյունավետ է ռևմատիզմի և հոդացավերի դեպքում: Յուղը պատկանում է գրգռող և տաքացնող յուղերի դասին:  Այն լայնացնում է մազանոթները, մաշկի վերին շերտում լավացնում է շրջանառությունը, ուժեղացնում վիտամինների նյութափոխանակությունը և ակտիվացնում մաշկի վերականգնողական գործընթացը:

Բաղադրատոմսը հետևյալն է.

  • կարմիր կծու 10 թարմ պղպեղ
  • 2 բաժակ սառը ձիթապտղի յուղ
  • 1լ  ջուր

Պատրաստման եղանակը.

Լվացեք պղպեղը և հեռացրեք վերին ցողունը, այնուհետև այն աղացեք: Աղացած պղպեղի մեկ բաժակը տեղավորեք տարայի մեջ և վրան ավելացրեք ձիթայուղը՝ մինչև խառնուրդը ծածկի: Ստացված խառնուրդը տեղադրեք մութ և չոր վայրում 7 օրով:  Այնուհետև թանզիֆի (марля) միջոցով քամեք ստացված յուղը:  Այն պետք է կարմրավուն գույն ունենա և նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:

Կարդացեք նաև

Օգտագործեք ստացված յուղը ցավոտ մասերը բուժելու նպատակով: Յուղը ցավոտ մասերին քսելուց հետո այն փաթաթեք տաք շարֆով: Մաշկի վրա թույլ, բայց հաճելի այրոց կզգաք: Յուղը տաքացնում է մաշկը՝ առանց այն վնասելու:

Ժամանակի ընթացքում կրճատեք յուղն օգտագործելու քանակը: 1-2 ամիս օգտագործելուց հետո այն ցավոտ մասերին քսեք միայն օրը մեկ անգամ: Յուղը պահեք մութ վայրում:

Նյութը հրապարակման  պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս