Բաժիններ՝

Սկանդալ համացանցում. ո՞վ ումից գողացավ

Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել հագուստի մոդելավորողներ Վահան Խաչատրյանի և Դիանա Շատվերյանի «ով ումից գողացավ» երկնագույն հագուստի մոդելավորման մտահղացումը՝ վեճը: Տեղեկացնենք, որ դիզայներ Վահան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ կողք-կողքի տեղադրելով իր և Դիանա Շատվերյանի մոդելավորած զգեստների լուսանկարները, գրել էր. «Խոսքս ուղղում եմ այն անձանց, ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով և առանց վատ զգալու հրապարակել ինտերնետում: Ամո՛թ է»:

1Մենք հեռախոսազրույցի միջոցով փորձեցինք զրուցել Վահան Խաչատրյանի հետ, սակայն վերջինս պատասխանեց. «Ամեն ինչ ասել եմ իմ էջում կատարած գրառմանս միջոցով: Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Պարզաբանումների համար դիմեցինք նաև Դիանա Շատվերյանին:  Մեզ հետ զրույցի ընթացքում վերջինս նշեց, որ այս ամենն իր համար պարզապես ծիծաղելի է և ոչ պրոֆեսիոնալ, և խորհուրդ տվեց կարդալ և տեսնել այն լուսանկարը, որը նա տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:

11020354_10204149393839294_752838992_nԴ. Շատվերյանն իր էջում, ի պատասխան Վ. Խաչատրյանի գրառման, հագուստի աշխարհահռչակ մոդելավորող Զուհեյր Մուրադի (Zuhair Murad, light-blue wedding dress) հարսանեկան զգեստներից մեկի լուսանկարն է տեղադրել և գրել.

Կարդացեք նաև

2«Կարող եք գուշակել, թե ո՞ւմ հեղինակած զգեստն է լուսանկարում: Առաջ անցնելով նշեմ, որ ամաչկոտ հայ նկարիչ-մոդելավորողը, ընդհանրապես հայտնի համաշխարհային բրենդներից չկրկնօրինակող Վահան Խաչատրյանի գլուխգործոցն է»:

Մեր դիտարկմանը, որ մեկնաբանությունների մեջ հնչում են կարծիքներ, որոնց համաձայն՝ Վահան Խաչատրյանի մոդելավորած զգեստի ներքևի   հատվածը նման չէ իր նշած համաշխարհային դիզայներներից ոչ Էլի Սաաբի (Elie Saab), և ոչ Զուհաիր Մուրադի զգեստին, Դիանա Շատվերյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Վահանի և համաշխարհային դիզայներների զգեստների նմանությանն ու տարբերությանը՝ թող որոշի հանրությունը: Թե Էլի Սաաբը և թե Զուհեյր Մուրադը իրենց հավաքածուների մեջ ունեն բազում զգեստներ՝ գիփյուռով կարված: Եթե որևէ դիզայներ որոշում է ինքն էլ կարել գիփյուռով զգեստ, դա դեռ չի նշանակում, որ կրկնօրինակում է»:

Իր հերթին՝ հայտնի լուսանկարների հերոսուհին՝ Սուսաննա Սանթրոսյանը՝   Դիանայի զգեստի պատվիրատուն, իր էջում գրել է.

«Հարգելի Վահան
Եթե ես եկա ձեզ մոտ, տեսա ձեր կտորները, որոնք ինձ ընդանրապես դուր չեկան, և գնացի մեկ ուրիշի մոտ (հասկանում եմ, որ դա ձեզ համար դառը իրականություն է), դա դեռ չի նշանակում, որ կրկնօրինակել ենք ձեր իսկ կրկնօրինակած զգեստը: Եվ, որ դուք կրկնօրինակելու մեծ հակում ունեք՝ դա ոչ ոքի համար նորություն չէ։ Իսկ  ես պարզապես տեղյակ չէի, որ երկնագույն գիփյուր միայն դուք ունեք։
Հ.Գ. Ամենամեծ խայտառակությունն այն է, որ առանց իմ թույլտվության գողանում եք իմ նկարները»:

Մեր հարցին, թե որտեղի՞ց է Դիանան բերում, ինչպես Վահանն է նշում՝ իր անորակ կտորները, նա պատասխանեց. «Իմ անորակ կտորները ես բերում եմ Իտալիայից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս