Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինա ուղարկել մոտ 300 զինծառայող

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են Ուկրաինա ուղարկել առնվազն 300 զինծառայողի: Այս մասին նշված է ԱՄՆ-ի կառավարության կայքում:

Ամերիկացի զինվորականներն Ուկրաինա կժամանեն՝ մասնակցելու համար ռազմական առաքելության: 2015 թվականի մարտի 5-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվծում նրանք գտնվելու են Լվովի մարզում՝ Խաղաղության ու անվտանգության աջակցման միջազգային կենտրոնում:

Ուկրաինացի և ամերիկացի զինվորականները մտադիր են նաև գարնանն անցկացնել համատեղ զորավարժություններ: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը:

Վերջին անգամ Լվովի մարզում միջազգային զորավարժություններ անցկացվել են 2014 թվականի սեպտեմբերին: Դրանց մասնակցել է աշխարհի 15 երկրի մոտ 1300 զինծառայող, այդ թվում նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս