Բաժիններ՝

Նոր մանրամասներ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ փետրվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Մարտիրոսյանը, իսկ վիրավոր ուղևորը եղել է նրա համագյուղացի, 24-ամյա Սերյոժա Սիմոնյանը: Վերջիններս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն:

Պարզվել էր, որ Mercedes մակնիշի 99 QR 969 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ապառաժ քարերի վրա, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս