Օբաման հայտարարել է, որ վետո կդնի Իրանի վերաբերյալ Կոնգրեսի նախաձեռնությունների վրա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիրէ վետո դնել ԱՄՆ Կոնգրեսի յուրաքանչյուր նախաձեռնության վրա, որոնք կառնչվեն Իրանի միջուկային ծրագրին:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Բեռնադետ Միհանը հայտարարել է. «Նախագահի համար ակնհայտ է, որ ներկայումս Իրանյի վերաբերյալ հավելյալ օրինագծերի ժամանակը չէ: Եթե այդ օրինագիծն ուղարկվի նախագահին, ապա նա վետո կդնի դրա վրա»:

Ավելի վաղ մի շարք սենատորներ Կոնգրեսի դիտարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որը նախագահին պարտավորեցնում է Իրանի շուրջ համաձայնագրի տեքստն ուղարկել 60 օրվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս