7 տարի անց

Այսօր լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, հանրահավաք է կազմակերպելու, որը, ինչպես ամեն տարի է հայտարարվում, լինելու է հուժկու ու վճռական: Բայց այսօրվա հանրահավաքն անցնելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակում:

ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ), ինչպես իրենք են ասում, խաղից դուրս է, իսկ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ընթացքում հասցրել է նամակ գրել «մեծարգո Սերժ Սարգսյանին»:

ՀԱԿ-ն այսպիսով այսօրվա հանրահավաքում հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու՝ Սերժ Սարգսյանի՞ն, ինչպես արվում էր ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության ողջ շրջանում, թե՞ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես արվում էր մինչև «քաղաքագիտական վերլուծությունը»: Անցած մի քանի տարիներին ՀԱԿ-ը բազմիցս ցույց է տվել, որ որևէ քաղաքական ու բարոյական արգելքի առջև կանգ չի առնում՝ Մարտի 1-ն ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործելու համար:

Տեսանյութեր

Լրահոս