Բաժիններ՝

Ինչպիսին կլինի եղանակը մարտ ամսին

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,90C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,20C, երրորդ տասնօրյակում`+0,50C:

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-40C, Լոռիում (Տաշիրում` -30C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+20C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+80C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-340C, նախալեռներում` -24…-300C, հովտային շրջաններում` -13…-170C, Արարատյան դաշտում` -17…-250C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…220C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…270C, Սյունիքի հովիտներում` 25…300C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1 0C է, առաջին տասնօրյակում` 3,00C, երկրորդ տասնօրյակում` 5.00C և երրորդ տասնօրյակում` 7,20C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.20C, բարձրադիր մասերում` -16.40C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 270C և 2001թ.` 24.80C :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում լկազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +30…+50C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:
Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է: Վերջին 20-25 տարիների ընթացքում ծիրանենու ամենավաղ ծաղկումը եղել է 2010թ մարտի 12-14-ը:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-4 0C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +19…+230C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-20C, առավելագույնը՝ 9…120C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35մմ) :

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8..-13 0C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +9…140C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9…-140C, առավելագույնը՝ 2…40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60մմ) :

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10…-14 0C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12…+170C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4…-60C, առավելագույնը՝ 5…70C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40մմ) :

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3..60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5…-8 0C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-30C, առավելա•ույնը՝ 8…100C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50մմ) :

Վայոց Ձորի

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5…70C, լեռնային շրջաններում` 0…-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև -2…-50C, լեռնային շրջաններում՝ -8…-130C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +19…+230C, լեռնային շրջաններում՝ +8…+110C(դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0…-10C, լեռնային շրջաններում՝ -7…-80C, առավելագույնը հովտային շրջաններում 10…110C, լեռնային շրջաններում՝ 1…20 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80մմ):

Սյունիքի մարզեր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…90C, նախալեռնային շրջաններում` +1…+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0…-30C, ախալեռնային շրջաններում՝ -6…-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23…+250C, նախալեռնային շրջաններում՝ +14…170C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0…30C, նախալեռնային շրջաններում՝ -2…-50C, առավելագույնը հովտային շրջաններում 12…140C, նախալեռնային շրջաններում՝ 6…80): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել(նորման 35-75մմ) :

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+70C (նորման՝ 5.40C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3…-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +21…+230C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-10C, առավելագույնը՝ 10…110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):

Սևանա լճի 2015թ. հունվար ամսվա ջրային հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում հունվարին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -7.2…-3.00C, որը նորմայից բարձր է 1.4 – 2.6 աստիճանով:

Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 6-ին՝ 5.0…6.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 3.5-7.0 աստիճանով:
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 10-ին` -16.0…-15.00C (Մասրիկում և Գավառում՝ -250C), երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2.0-8.6 աստիճանով:

Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 95-130% (Մասրիկում՝ 171%):
Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 99%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 22.3 մլն.խոր.մ, որը կազմում է նորմայի 100%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 72.9 մլն. խոր.մ, որը կազմում է նորմայի 115%:
Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 1.5 սմ և կազմել` 1900.115մ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս