Բաժիններ՝

«Մեր ընդհանուր պատմության մեջ դրվեց ևս մեկ սարսափելի կետ». Խոդորկովսկի

ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սպանել են Բորիսին: Կրեմլից 100 մետր հեռավորության վրա: Քաղաքի ամենակենտրոնում՝ լցված հազարավոր ոստիկաններով ու հատուկ ծառայությունների աշխատակիցներով: Այսօր մենք բոլորս սգում ենք: Բոլորը, ովքեր երկար տարիներ ճանաչում և սիրում էին այդ կենսուրախ, համարձակ մարդուն: Շատ դժվար է նրա հարազատների, մայրիկի համար: Մտքերով ես նրանց հետ եմ և կիսում եմ նրանց վիշտը: Մենք ճանապարհել ենք շատերին: Բայց ամեն անգամ դա սպի է սրտի վրա:

Արդեն մեկ տարի է՝ բոլոր էկրաններից հորդում է խտացված ատելությունը: Եվ հիմա շատերը՝ շարքային բլոգերից մինչև նախագահ Պուտինը, թշնամիներ են փնտրում և մեղադրում են մեկմեկու սադրանքի մեջ: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Չէ՞ որ մենք համաքաղաքացիներ ենք, չէ՞ որ մենք մեկ երկրի մարդիկ ենք: Մենք պետք է ապրենք կողք կողքի: Ինչպե՞ս կարելի է այդքան ատել մեկմեկու:

Գիտեմ, Բորիսի մահը շատերի համար այնպիսի Ռուբիկոն կդառնա, որ ամբողջ երկիրը կարող է ուրիշը դառնալ: Բայց ինչպիսի՞ն: Ավելի մոտ կանգնած բոլորը բոլորի դեմ պատերազմի՞ն: Թե՞ մենք մեր մեջ ուժ կգտնենք հասկանալու համար, որ բոլոր քաղաքական հակասություններով հանդերձ՝ պետք է մարդ մնալ, որ մարդու կյանքը չափազանց թանկ է, որպեսզի այդքան հանգիստ վերաբերվեն դրան, որ ատելության մթնոլորտ ստեղծելով՝ իջեցնելով մարդու կյանքի գինը, պարզեցնելով վերաբերմունքը բռնության հանդեպ, մենք ինքներս ենք քանդում մեր Ռուսաստանը:
Մեր ընդհանուր պատմության մեջ դրվեց ևս մեկ սարսափելի կետ: Ի՞նչ կհետևի այս շրջադարձին՝ կախված է մեզանից յուրաքանչյուրից»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս