Բաժիններ՝

Մայրս շարունակ ասում է, որ Պուտինը կարող է շուտով սպանել ինձ. Նեմցովի հարցազրույցը մոտ 20 օր առաջ

Sobesednik.ru կայքը դեռևս փետրվարի 10-ին հրապարակել էր ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հարցազրույցը, որին անցած գիշեր սպանել են Մոսկվայի կենտրոնում: Հարցազրույցի ժամանակ Նեմցովը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպատժի իրեն` իր ընդդիմադիր հայացքների համար:

Ընդգծվել էր, որ մինչ այդ Նեմցովն իր մտավախությունների մասին կիսվել էր միայն ամենամոտ մարդկանց և մասնավորապես մոր հետ և վերջապես որոշել է հրապարակավ անել դա` կայքին տված հարցազրույցի միջոցով: Հարցազրույցի ժամանակ Նեմցովը հայտարարել էր, որ երբևէ չի թաքցրել իր քաղաքական հայացքները.

«Կարծում եմ, որ հենց նա (Վլադիմիր Պուտին) է սանձազերծել պատերազմն Ուկրաինայում: Նրան վերաբերվում եմ չափազանց վատ և հատկապես Նորդ Օսթի ու Բեսլանի դեպքերից հետո»: Նեմցովը խոստովանել է, որ իր հայացքների մասին կիսվել է մոր հետ, ով մարտին պետք է դառնա 87 տարեկան.

«Մայրիկի հետ շատ ենք սիրել խոսել քաղաքականության մասին: Նա կտրականապես դեմ է եղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին` կարծելով, որ դա աղետ և սարսափ է: Սակայն Ուկրաինայից շատ նրան հուզել է Պուտինը: Ամեն անգամ երբ ես զանգահարում եմ նրան, նա (մայրը) ասում է. «Երբ պետք է դադարեցնես Պուտինին հանդիմանելը: Նա կսպանի քեզ»:

Եվ այդ ամենը նա լուրջ է ասում: Նա իսկապես վախենում է, որ նա (Պուտին) կարող է մոտ ժամանակներս սպանել ինձ` իմ հայացքների համար, ընդ որում` ինչպես իրական կյանքում, այնպես էլ` սոցցանցներում:

Կրկնում եմ, որ դա կատակ չէ, նա (մայր) շատ խելացի մարդ է: Նա շատ է վախենում դրանից: Նա շատ է մտահոգվում նաև Խոդորկովսկու ու Նավալնու համար, սակայն ոչ այնքան ուժեղ, որքան որ ինձ համար, քանի որ նա իմ մայրն է»:

Երբ Նեմցովին հարցրել են, թե ինչ ներգործություն են ունեցել մոր այդ խոսքերը, և արդյոք սկսե՞լ է վախենալ, թե Պուտինը կարող է մոտ ժամանակներս սպանել իրեն, Նեմցովը պատասխանել է.

«Այո, մի փոքր, ոչ այնքան ուժեղ, որքան որ մայրիկի պարագայում է: Ես այդքան ուժեղ չեմ վախենում նրանից: Եթե ես վախենայի շատ ուժեղ, ապա հազիվ թե գլխավորեի ընդդիմադիր կուսակցություն, հազիվ թե զբաղվեի այն ամենով, որով զբաղվում եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս