Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ը ցավագին պատասխան է խոստանում ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների դեպքում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցներին: Ռյաբկովը խոստացել է, որ այդ դեպքում իրենք կկիրառեն բավական ցավագին հակամիջոցներ:

Ռյաբկովը հավելել է, որ իրենք շարունակում են պատրաստվել հնարավոր նոր պատժամիջոցներին, և որ պատժամիջոցների ոլորտում ամերիկյան կողմի գործողությունները կապ չունեն շրջակա աշխարհի իրականության հետ: Ռյաբկովի խոսսքերով` Ռուսաստանը չի պլանավորում նախապես հայտարարել իր գործողությունների մասին:

Փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հակառուսական հերթական պատժամիջոցների սահմանմանը` կապված Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս