Բաժիններ՝

Մաքքեյնը մեկնաբանել է Նեմցովի սպանությունը

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ իրեն տխրեցրել է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին տեղեկությունը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Տխրել եմ Նեմցովի մահվան մասին հաղորդագրություններից»:

Մեկ այլ գրառման մեջ Մաքքեյնը Նեմցովին անվանում է իր ընկերը. «Ուրախ եմ տեսնել իմ ընկերներ Բորիս Նեմցովին ու Վլադիմիր Կարա Մուրզային` Ռուսաստանում մարդու իրավունքների համար պայքարի երկու մեծ առաջամարտիկներին»: Բորիս Նեմցովը սպանվել է անցած գիշեր, Մոսկվայի կենտրոնում: Նեմցովը 55 տարեկան էր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս