Բաժիններ՝

«Քաղաքում»-ը փակվել է, հաստատ չի շարունակվելու. Հովհաննես Դավթյան

Life.panorama.am-ը գրում է.Դերասան Հովհաննես Դավթյանը, ով հանդիսատեսին վերջին շրջանում ներկայանում է «Stand up» ժանրում, պատրաստում է նոր ներկայացում, որը բեմ կբարձրանա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին:

«Սա ավելի ինտերակտիվ կլինի հանդիսատեսի հետ շփման առումով: Այժմ արդեն գրվում է սցենարը: Կարծում եմ, հետաքրքիր նորություն է սպասվում մեր հանդիսատեսին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:

Նախորդ ներկայացումն՝ «Անքնություն»-ը, արդարացրել է դերասանի սպասումները, սակայն այն ավելի շատ դրամատուրգիական ոճի մեջ էր.

«Մենք չենք ուզում ոճերն իրար խառնել: Գուցե ընթացքում նաև թատերական ներկայացումներ պատրաստենք, բայց այդ ժամանակ բեմում կլինեմ ոչ թե մենակ, այլ կընդգրկեմ նաև այլ արտիստների, կընդլայնեմ սցենարիստների շրջանակը: Այժմ ներկայացումը ամիսը մեկ-երկու անգամ խաղում ենք, դահլիճը լեփ-լեցուն է լինում: Բայց ժամանակի ընթացքում ես և սցենարիստները հասկացանք, որ «Stend up»-ը պետք է չխառնվի թատերական ուղղվածությունը:

Հարցին, թե արդյո՞ք  «Քաղաքում»  հեռուստասերիալի նկարահանումները կշարունակվեն: ««Քաղաքում»-ը փակվել է, հաստատ չի շարունակվելու: Գիտեմ, որ մի քանի մտահղացումներ կան, հնարավոր է շուտով նոր նախագիծ սկսվի: Քաղաքումի ոչ ամբողջ կազմը, բայց մի քանի դերասաններ, այդ թվում ես, ընդգրկված կլինենք դրանում»,-մանրամասնեց Հովհաննես Դավթյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս