Բաժիններ՝

Միջադեպ՝ թիվ 57 երթուղու ավտոբուսում

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փետրվարի 26-ին, ժամը 14:45-ին, Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 65-ամյա Վարսենիկ Ս.-ն եւ հայտնել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկում թիվ 57 ավտոբուսի սրահում մեկը պայուսակից գողություն է կատարել, որին իրենք բռնել են եւ թույլ չեն տալիս դուրս գալ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Սայաթ-Նովայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկից, ժամը 15։00-ին, բերման են ենթարկել 60-ամյա Կնյազ Յ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։45-ին, նշված խաչմերուկի մոտ թիվ 57 երթուղային ավտոբուսի սրահում Կնյազ Յ.-ն փորձել է Վարսենիկ Ս.-ի պայուսակից գողանալ դրամապանակը:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս