Բաժիններ՝

Սամվել Բեգլարյան. «Ղարաբաղյան շարժման մասնակից լինելը դարձել է կրիայի պատյան»

27 տարի է անցել ղարաբաղյան շարժման սկզբից: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանին Tesankyun.am-ին հետ զրույցում պատմել է այդ շարժման ձեռքբերումների, թերացումների եւ սխալների մասին: Նա ասաց.

«Երբ որ այն սկիզբ առավ՝ բնապահպանական թեմաներով, Աբովյանի շարժումը եկավ մինչեւ Երեւանի հրապարակ: Հասկացանք, որ դա ընդամենը դիմակ էր, ծածկոց էր, կար ենթատեքստ, կային ստորին խութեր, դա այսինքն ազգային շարժում էր, ազգային զարթոնքն էր: Եվ այն, որ մենք սկսեցինք ինչ ակնկալիքներով եվ սկիզբը տեսանք՝ ինչ էր:

Եթե դա համեմատենք այսօրվա հետ, հազար ներողություն, երբ շատ գեղեցիկ ծնողներից պատահում է, չէ՞ ստացվում են արատավոր երեխաներ, արատավոր ծնունդներ են լինում: Եվ այսօր, 20-25 տարի հետո արդյունքում ունենք երեխա, որը թե՞ արատով ծնվեց, թե՞ հետո ձեռք բերեց: Իմ կարծիքով, հետո ձեռք բերեց, սկզբից շատ մաքուր էր,շատ զուլալ էր, համազգային էր: Հետո հիվանդացավ անբուժելի վիրուսով:

Ու այսօր հարյուրավոր, հազարավոր մարդիկ շահարկում են,ասում են, որ իրենք եղել են ազգային ազատագրական շարժման ակունքներում: Բայց ընդամենը դա դրոշ դարձրած տեղավորվում են Ազգային ժողովում, հիմնարկներում: Այսօր ղարաբաղյան շարժումը, ազգային ազատագրական շարժման մասնակից լինելը դարձել է կրիայի պատյան, այսինքն՝ դրանով պաշտպանվում են: Սակայն հայրենիքը նա չէ, որին ծառայություն մատուցած լինելը քո համար դրոշ դարձնես: Պարտավոր ենք ծառայել:

Այսինքն՝ ստացվում է, որ ղարաբաղյան շարժումը չհասավ իր նպատակին, այլ ծառայում է անհատների, անձերի նպատակին: Դա շատ վատ վիճակ է, շատ տխուր վիճակ է: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է զատենք Հայաստան-Ղարաբաղ, սփյուռք-Հայաստան: Մենք ունենք մի ժողովուրդ՝ տարաբախտ, ցրված աշխարհով մեկ: Այսօր մի ողբալի վիճակ է,երբ թուրքերը հայտարարում են՝ ի՞նչ հայկական սփյուռք, մեր երկրից են գնացել, մերն է»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս