Բաժիններ՝

Որոշում ընդունելու հեշտ եղանակ

Գոյություն ունի Դեկարտյան քառակուսի անունը կրող մի տեխնիկա, որը օգնում է հեշտորեն որոշումներ կայացնել։

Սրա էությունն այն է, որ խնդիրը պետք է դիտարկել՝ պատասխանելով ընդամենը 4 հարցի։

Ազնվորեն պատասխանեք հետևյալ հարցերին՝

1. Ի՞նչ կլինի, եթե դա պատահի (ի՞նչ օգուտ կստանամ ես դրանից)

Կարդացեք նաև

2. Ի՞նչ կլինի, եթե դա չպատահի (Ամեն ինչ կլինի նախկինի պես)։

3. Ի՞նչ չի լինի, եթե դա պատահի (Ցանկալին ստանալու մինուսները)։

4. Ի՞նչ չի լինի, եթե դա չպատահի (Ցանկալին չստանալու մինուսները)։

ayo, voch (3)

Վերջին հարցի նկատմամբ ուշադիր եղեք, քանի որ ուղեղը կցանկանա անտեսել կրկնակի ժխտումը։ Եվ պատասխանը կարող է նման լինել 1-ին հարցի պատասխանին։

Ինչո՞ւ է այս տեխնիկան էֆեկտիվ

Բանն այն է, որ այն պարագայում, երբ անհրաժեշտ է որոշում ընդունել, մենք շեշտը դնում ենք միայն մի հարցի վրա. ի՞նչ կլինի, եթե դա պատահի։

Դեկարտյան քառակուսու օգնությամբ մենք նույն իրավիճակը դիտարկում ենք 4 տարբեր կողմերից։

Դա էլ հենց օգնում է կայացնել կշռադատված և գիտակցված որոշում։

Նյութն ըստ www.adme.ru կայքի՝ հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս