Սամվել Դանիելյանը պատասխան կտա՞ կեղծիքների համար. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» թերթն իր այսօրվա համարում գրում է.

Կիևյան 2-րդ նրբանցքի 18 տան սեփականատերերը դատական հայց են ներկայացրել Երևանի նախկին ճարտարապետ Սամվել Դանիելյանի դեմ՝պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կեղծիքներ թույլ տալու դեպքով, որի արդյունքում իրենք ավելի քան 200 հազար ԱՄ-ն դոլարի վնաս են կրել։

Կառավարության 2014թ.-ի նոյեմբերի 19-ի նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից ներկայացվել էր Կիևյան 2-րդ նրբանցքի 18 տունն օտարելու նախագիծը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով հանվեց նիստի օրակարգից։

Ինչպես տեղեկացրել ենք, տունը պատկանում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի իրավաբանական բաժնի պետ Նել սոն Ներսիսյանին և նրա ընտանիքին։ Տան օտարումը Սրման Սահակյանը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ տան տերերը պարտք են պետությանը, խուսափել են պարտքը մարելուց ել դատարանի վճռի համաձայն այն պետք է օտարվի։

Տան տերերը, 3 տարի շարունակ, 450 հազար դոլար գնահատված տունը պետության 120 հազար դոլար պարտքը մարելու նպատակով վաճառելու իրավունք են ունեցել, սակայն, ինչպես իրենք են պնդում, չեն կարողացել վաճառել Սամվել Դանիելյա նի կատարած կեղծիքների պատճառով։

Ըստ տան սեփականատեր, իրավաբան Նելսոն Ներսիսյանի, տան անմիջական հարևանությամբ, Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից կառավարության որոշումը կեղծելու միջոցով, «Պրոմեթեյ» բժշկական կենտրոնին տրված ապօրինի ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա տրված շինթույլտվությամբ, 18 հարկանի շենք է կառուցվել։ Սա շատ կտրուկ ազդել է իրենց տան արժեքի վրա։ 2014թ. հուլիսին Վերաքննիչ դատարանը (դատավոր Ռուզան Հակոբյան) ընդունել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Պրոմեթեյ» բ/կ-ին 2009թ. տրված շինթույլտվությունը հայցվորի համար հանդիսանում է միջամտող, այսինքն անձին իր իրավունքների իրականացմանը խոչընդոտ հանդիսացող վարչական ակտ։

Դատարանն ընդունել է, որ շենքի կառուցումը խոչընդոտել է տան վաճառքին։ Սա ընդունել է նաև ֆիննախը։ Առկա է նախարարության աշխատակազմի ղեկավար Շահինյանի ստորագրությամբ 2010թ. հունիսի 19-ի գրությունը ուղարկված կառուցապատողին, որ նրա կողմից օրենքի պահանջների կոպիտ ոտնահարմամբ իրականացված շինարարությամբ խախտվել է առանձնատան սեփականատերերի իրավունքը, որով վերջիններս զրկվել են պարտքը վճարելու հնարավորությունից, քանի որ կառուցապատման արդյունքում արժեզրկվել է անշարժ գույքը։

Դատական ակտով, նշված շինթույլտվությունը անվավեր է ճանաչվել։ Եվ ահա, այս ամենը հիմք ընդունելով, Նելսոն Ներսիսյանը նոր հայց է ներկայացրել։ Երևանի Կենտրոն և Նորք-Աարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, երեկ աոաջին անգամ պետք է լսվեր Սամվել Դանիելյանի և մյուսների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու և շենքը շահագործման հանձնելու մասին կեղծ ակտ կազմած մի խումբ պաշտոնատար անձանց և կառուցապատողին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս