Ռուսական կողմն ակնկալում է, որ ՀՀ-ն «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 250 միլիոն դոլար պարտքի համար կդառնա երաշխավոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. Նախօրեին պաշտոնապես հայտնի դարձավ որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել՝ 250 միլիոն դոլար:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ առանց թալանի նման պարտք չէր կարող գոյանալ, առավել ուշագրավ է, թե «Հայաստանի էլեկտրացանցերի» ռուս սեփականատերերը ինչպես են պատրաստվում այն մարել:

ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը նախօրեին հայտարարել էր, որ իրենց ընկերության սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Հայաստանում և ուսումնասիրում է ձեռնարկության վիճակը:

Բայց ամենակարևորն այն է, որ ռուսական կողմը ակնկալում է երեք շաբաթից Սերժ Սարգսյանի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա վերակազմավորել պարտքերը: Այլ կերպ ասած՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ինչ-որ կերպ այդ պարտքերի համար կդառնա երաշխավոր: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվի «Ինտեր ՌԱՕ»-ին «ոչ» ասել, հակառակ դեպքում ռուսական կողմն այս գործընթացը չէր նախաձեռնի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս