Բաժիններ՝

Քըրքորյանը մտադիր է հովանավորել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները

Showbiz411.com կայքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մտադիր է հովանավորել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները: 97-ամյա Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 4 միլիարդ դոլար:

Քըրքորյանը մտադիր է ստեղծել հայկական «Շինդլերի ցուցակը» (Schindler’s List) ֆիլմ: Հաղորդվել է, որ օսկարակիր ռեժիսորներից մեկը համաձայնել է նկարահանել ֆիլմը: Աղբյուրի համաձայն՝ ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն ամռանը, Եվրոպայում: Ֆիլմի բյուջեն կլինի բավական մեծ:

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» պատմական դրաման (1993թ.) պատմում է գերմանացի գործարար և նացիստական կուսակցության անդամ Օսկար Շինդլերի մասին, ով Հոլոքոսթի ժամանակ մահից փրկել է ավելի քան հազար լեհ հրեայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս