Բաժիններ՝

Մաքքեյնը ծիծաղելի է համարել այն պնդումը, թե ԱՄՆ-ը չի կարող արագորեն զենք մատակարարել Ուկրաինային

Sputnik գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը ծաղրել է երկրի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրեն, գեներալ Վինսենտ Ստյուարտին, ով հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող արագորեն զենք մատակարարել Ուկրաինային.

«Դա ծիծաղելի է: ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային զենք մատակարարել թեկուզ վաղը: Հատուկ նման բեռնափոխադրումների համար գոյություն ունի բեռնատար ավիացիա: Հետախուզության ղեկավարի խոսքերը տրամաբանական չեն»:

Փետրվարի 26-ին Ստյուարտը հայտարարել էր, որ ամերիկյան սպառազինությունն ուկրաինական զորքերին չի տա զգալի առավելություն անջատողականների նկատմամբ, որոնց աջակցում է ռուսական բանակը:

Բացի այդ, ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունները շարունակվելու են ողջ 2015 թվականի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս